Բայրամովը հայտարարել է, թե իբրև «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Բայրամով Թուրքիա

Հոկտեմբերի 4-ին, ինչպես արդեն հայտնել ենք, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: 

Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, որում նշվում է, իբրև թե Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել»։ 

Ինչ վերաբերում է Արցախին, ապա, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Բայրամովը նշել է, թե «հետկոնֆլիկտային շրջանում կշարունակվեն աշխատանքները՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի վերաինտեգրման ուղղությամբ»։

--00—ԼՄ

Տեսանյութեր