Հայաստանը սպառազինվում է արագացված տեմպերով, ինչը նոր սպառնալիքներ է ստեղծում. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ալիև-1536x865

«Այսօր Հայաստանում ռևանշիստական ուժեր են բռնկվում, շարունակվում են տարածքային նկրտումները մեր երկրի նկատմամբ: Հայաստանի արագ վերազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում: Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչու է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում: Այդ քաղաքականությունը կարող է տարածաշրջանի համար նոր սպառնալիքների հանգեցնել»,-նման հայտարարություն արել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Տելեգրամի իր ալիքում հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Նույն ինքը Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հսկայական գումարներ է ծախսում ադրբեջանական բանակի հզորացման վրա:

Հարց՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու՞ են նման միջոցներ հատկացվում բանակին, ինչու՞ է օկուպացված Քարվաճառը դառնում պլացդարմ ՀՀ–ի դեմ հնարավոր գործողությունների համար:

Պատասխան՝ որքան էլ Փաշինյանը խոստանա Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա քիչ է Ադրբեջանի համար, նրանք ուզում են ավելին, դրա համար էլ պատրաստվում են պատերազմի ՀՀ–ի դեմ և այդ ֆոնին ցանկանում, որ այստեղ չլինի զինված բանակ ու կազմակերպված դիմադրություն»,-գրել է Հայրապետյանը։

--00—ՅՄ