Ամբողջ Հայաստանը հպարտ է Մխիթարյանով. ՉԼ եզրափակիչ դուրս գալը նվաճում է ամբողջ երկրի համար․ Օզբիլիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Screenshot 2023-05-19 115948

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոսել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը դարձել է առաջին հայը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գրում է Armsport.am-ը։

«Ամբողջ երկիրը հպարտ է նրա խաղով և արդյունքներով։ Ցավալի է, որ նա վնասվածք է ստացել։ Աստված տա, որ Հենրիխը խաղա եզրափակչում։ Սա շատ մեծ ձեռքբերում է ամբողջ հայ ազգի համար։ Մխիթարյանն արդեն շատ բան է արել իր երկրի համար, և եթե նա հաղթի Չեմպիոնների լիգան, հիանալի կլինի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ