«Փյունիկ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հեռացել է թիմից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

արաս

Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Օզբիլիսն Ամստերդամի «Այաքս»-ի սան է, և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Արաս Օզբիլիսը «Փյունիկ»-ին էր միացել 2019 թ. օգոստոսին:

Օզբիլիսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

--00—ԼՄ