Պաշտպանեք ձեր իրավունքները. Մանուչարյանը «Փյունիկից» ստացել է իր փոխհատուցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

կոլաժ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը Փյունիկ ՖԱ-ից ստացավ իր փոխհատուցումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մանուչարյանը։

«Չնայած Արթուր Սողոմոնյանի մեծ ջանքերի, ով չէր ցանկանում փոխհատուցել ինձ հասանելիք գումարը: Ես ստացա այն, ինչ պետք է ստանայի ուրիշ ձև չէր կարող լինել, ես իմ հասանելիքը միշտ ստանում եմ, կապ չունի ե՞րբ, որտե՞ղ.... Ես Փյունիկի դեմ սկիզբից էլ ոչինչ չեմ ունեցել, հոգով, սրտով սիրում եմ այն ակումբը, որտեղ ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ: Պաշպանեք ձեր իրավունքները»,- նշել է նա: 

   --0—ՄՀ