Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամի հետ այցելել է պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անվան դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

GEV_8214-Large

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր` Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ մայիսի 12-ին Երևանի Գ. Արշակյանի անվան N 22 հիմնական դպրոցում մասնակցել է առաջին դասարանցիների ավարտական` «Այբբենարանի» հանդեսին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, դատական իշխանության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

դգբղդֆ

Բացի տառերից, բոլոր առաջին դասարանցիներին սովորեցնում են այս դպրոց հաճախած հերոսների անունները, պատմում են նրանց անցած ճանապարհի մասին

Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ է, ԵՊՀ բրոնզե մեդալակիր: Նոյեմբերի 5-ին Արշակյանը մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, բայց շարունակել մարտը մինչև գիտակցության կորուստը: Զոհվել է նոյեմբերի 7-ին:

ռհռֆգհֆ

Վարչապետի տիկինը շնորհավորել է երեխաներին «Այբբենարանի» հանդեսի կապակցությամբ, հորդորել է բոլորին ջանասիրաբար սովորել ու լավ մասնագետ դառնալ։

գվմն

Հանդեսի ավարտին Մարիամ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը և հերոսի մայր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը առաջին դասարանցիներին առաջին տառով շղթաներ են նվիրել:

--00—ՅՄ