Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի տեղակայումներն հանցավոր են․ «Թաթոյան» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

գեղարքունիք.-800x445.jpg

Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարել են բնականոն կյանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։

Հայտարարությունում ասված է․

«Զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։

Այսօր` 2023թ. մայիսի 11-ին ադրբեջանական զինված ուժերը զինված հարձակումներ են գործել այդ տարածքներից՝ ՀՀ գյուղերի հարևանությամբ, որտեղ ապօրինաբար տեղակայվել ու անօրինական ամրացման աշխատանքներ են իրականացրել։ Այս հանցավոր արարքների հետևանքով վիրավորվել ՀՀ գյուղերը պաշտպանող ՀՀ զինծառայողներ»:

--00—ԶՀ