Արդյոք ճի՞շտ է, որ ՀՀ-ն կողմ է քվեարկել «ռուսական ագրեսիան» դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին․ Sputnik

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

պուտին

Արդյոք դա ճի՞շտ է, որ Հայաստանը, Չինաստանը, Ղազախստանը, և Բրազիլիան կողմ են քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում է «ռուսական ագրեսիան» Ուկրաինայում և Վրաստանում։ 

Ոչ, սա ուկրաինացի քարոզիչների շինծու «հաղթանակն» է, պարզաբանել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Պոլյանսկին, հաղորդում է Sputnik Արմենիա-ն։

▪️Այս բանաձևը մի կողմից ընդհանուր փաստաթուղթ է, որը լի է համագործակցության անհրաժեշտության մասին վերացական արտահայտություններով, մյուս կողմից Ուկրաինայի և Վրաստանի մասին անհաջող ձևակերպումներով պարբերություն ունի։

▪️Նախկինում նման բանաձևերը չէին քաղաքականացվում։ «Գուշակեք` ով է խախտել նման կարգավորումը, իհարկե Ուկրաինան»։

▪️Որոշումը անհարմար դրության մեջ է դրել շատ երկրների, ովքեր մտավախություն ունեին, որ եթե կողմ չքվեարկեն փաստաթղթին, ապա արգելափակելու են իրենց առաջարկած բանաձևերը։

▪️Ուստի ԱՊՀ-ում և ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի գործընկերներն արել են հետևյալը՝ առանձին քվեարկության ժամանակ չեն պաշտպանել քաղաքականացված պարբերությունը, այլ կողմ են քվեարկել ամբողջ տեքստին։

▪️Արդյունքում հակառուսական պարբերությունը պաշտպանել է 81 երկիր, իսկ 102-ը՝ ոչ։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Ուկրաինայի աջակցությունը ՄԱԿ-ում նվազում է, եզրափակել է Պոլյանսկին։

--00—ՍՊ