Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, ինչի հետևանքով կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

1109996

Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով 1 զինվոր զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից:

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները Հալեպի մերձակայքում խոցել են իսրայելական հրթիռներից մի քանիսը:

Սիրիայի պետական լրատվամիջոցները, վկայակոչելով ռազմական գերատեսչությունում իրենց աղբյուրին, հաղորդել են, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 1-ի ուշ երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 23:35-ին, Հալեպից հարավ-արևելք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ