Երևանում էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել առանց հրդեհի բռնկման պայթյուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Screenshot 2023-05-01 144410

Երեկ՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ փողոցի 174/35 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ էլեկտրաենթակայանում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։Ահազանգով ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նշված տարածքն սպասարկող մասնաճյուղի աշխատակցիները։

--00—ՅՄ