Միրզոյանի և Բայրամովի հանդիպման պայմանավորվածություն կա, ժամկետները հայտնի կլինեն ավելի ուշ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Գ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպման վերաբերյալ:

24News-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից հստակեցրեց, թե արդյոք հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակեցումներ կա՞ն: Անի Բադալյանը նշեց, որ նախկինում կային հանդիպումների վերաբերյալ առաջարկներ, հիմա արդեն կան պայմանավորվածություններ, իսկ ամսաթվի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ