Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ, սկսվեցին խնդիրները. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ, սկսվեցին խնդիրները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հենց որ Արևմուտքն ու ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, առաջացան լայնածավալ խնդիրներ: Խաղաղության և օգնելու պատրաստակամության մասին բոլոր խոսքերի հետևում մենք հակառակն ենք տեսնում» , - իր խոսքում ընդգծեց Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց նաև՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա, և կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել հայտարարություններում և գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ողջ «երկայնքով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ