Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը թուլանում է․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

Զախարովա

Ռուսաստանը արձանագրում է, որ վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան։

«Վերջին շաբաթում հաջողվել է հիմնականում թուլացնել լարվածությունը։ Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը: «Բաքվի և Երևանի հետ սերտ համակարգում է հաստատվել Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների միջոցով», - հավելել է դիվանագետը:

«Որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում մենք տեսնում ենք երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ։ Հաստատում ենք այս գործընթացին առավելագույն ակտիվ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

 --00—ՄՀ