Այս հանցավոր անտարբերությունը կարող է անդառնալի լինել ոչ միայն Արցախի, այլ հենց Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

photo_2023-04-25_16-28-59

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը շատ «աննկատ» անցավ մեր տեղեկատվական դաշտում, քչերը խոսեցին դրա կործանարար հետևանքների մասին, մեծ մասն, իհարկե, գցեց ռուսների «գրպանը»: Դա նաև տրամաբանական է, որովհետև ռուսական կողմը Լավրովի մակարդակով հենց Բաքվում հայտարարել էր, որ չի լինելու անցակետ: Լավ, անգամ, եթե ընդունենք, որ դա իրենց տիրույթում է, ապա ինչու՞ մինչև հիմա տեղի չի ունեցել Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև, Միրզոյան-Լավրով, Լավրով-Բայրամով, Պապիկյան-Շայգու, Շայգու-Հասանով հեռախոսազանգեր: Ինչու՞ որևէ խողովակ չի աշխատում: Չէ՞ որ նոյեմբերի 9-ի թուղթը ԵՌԱԿՈՂՄ է և ՀՀ-ն այդ կողմերից մեկն է:

Ինչու՞ որևէ գործողություն չկա, ի վերջո, մեր 120,000 հայրենակից գերի է ընկել ու մեզ մոտից ոչ մի զանգ չի արվում, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հնչում, բացի ԱԳՆ-ից, որին որևէ գործողություն չի հաջորդում: Ոչ մի քննարկում ԱԺ-ում: Աշխատում է միայն միջազգային իրավական գործիքակազմը, այն էլ չի կարող արդյունք բերել, եթե պաշտոնական քաղաքականությունը լռելն է ու Արցախը լուռ Ադրբեջանին հանձնելը...

Այս հանցավոր անտարբերությունը կարող է անդառնալի լինել ոչ միայն Արցախի, այլ հենց ՀՀ–ի համար, այս լռությունն ու անգործությունն են, որ այդքան ոգևորում են Բաքվին ու դարձնում անկառավարելի»:

--00—ՅՄ