Երևանում պարեկը ծառայողական մեքենայով բախվել է կին վարորդի Suzuki-ին և դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

պարեկ

Երևանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի պարեկ Գրիգոր Սիմոնյանը ժամը 17:30-ի սահմանում Նուբարաշենի խճուղի 16 հասցեի մոտ՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցում, ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki մակնիշի ավտոմեքենային և փախուստի դիմել, գրում է shamshyan.com-ը:

Կին վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և այդ մասին տեղեկացրել։

Այսօր ևս նույն պարեկը կատարել է նաև ճանապարահային երթևեկության կանոնների կոպիտ խախտում։ Շինարարներ-Աբելյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ծառայողական ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և անցել կարմիր լույսի տակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ