Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայրենիքը պետք է վերածել անառիկ ամրոցի՝ ներսից, թե դրսից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

սենոր

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայրենիքը պետք է վերածել անառիկ ամրոցի՝ ներսից, թե դրսից...

Ամրոցի վերածվելու համար Հայրենիքը պետք է ունենա ՄՏԱԾՈՂ ժողովուրդ և այդ ժողովրդի հարգանքն ու վստահությունը վայելող հզոր առաջնորդ, ասել է թե՝ ՏԵՐ...

Այսօր մեր Հայրենիքը, կիսավեր ու վտանգված լինելով դրսից և ներսից, ավա՜ղ անՏԵՐ է...

ԱնՏԵՐությունը ծանր հիվանդություն է, որը պահանջում է վիրահատական միջամտություն... Իսկ դա պարտավոր է օր առաջ կատարել միայն ու միայն ինքը՝ հայ ժողովուրդը... Հակառակ դեպքում հիվանդությունը հյուծելու և խժռելու է ոչ միայն մասերը, այլև ողջ Հայրենիքը...»։

--00—ՍՊ