Արցախի օրվա իշխանության անհաջողությունները․ չկա ինքնուրույն որոշումներ կայացնելու վճռականություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

սենոր

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Արցախի օրվա իշխանության անհաջողությունների թիվ մեկ պատճառը կայանում է նրանում, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրան հաջորդած զարգացումների ընթացքում նա չուներ և չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու և այդ որոշումները կյանքի կոչելու վճռականություն...

...Ունենալ ինքնուրույն որոշումներ կայացնելու վճռականություն, նախևառաջ նշանակում է կարողանալ մերժել նրան կամ նրանց, ով կամ ովքեր քեզ հետևողականորեն տանում են երաշխավորված պարտության...

Մյուս բոլոր պատճառաբանությունները ոչ այլ ինչ են, քան սեփական անկարողությունն արդարացնելու ճարահատյալ փորձ...»,- գրել է նա։

--00—ՍՊ