Արցախում խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

gurgen

Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ