Մեծավանում՝ ցախանոցներից մեկի տանիքում, այրվել է 5 խմ վառելափայտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Մարտի 14-ին՝ ժամը 00։27-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Մեծավան գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկին հարակից ցախանոցում (մոտ 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 03։38-ին։ Այրվել են ցախանոցի տանիքը և մոտ 5 խմ կուտակած վառելափայտ։

--00—ԼՄ