Զգուշացում․ Սյունիքում բարդ հրդեհավտանգ իրավիճակ է․ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

333536583_722245009446740_2246741444129760604_n

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը կրկին ահազանգում է, որ Սյունիքի մարզում բարդ հրդեհավտանգ իրավիճակ է․ կտրուկ աճել են հրդեհների դեպքերը։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Այս  օրերին շատերն այգիների մաքրման աշխատանքներից հետո կրակ են վառում, ու նաև տաք եղանակով և քամու առկայությամբ պայմանավորված՝ դրանք արագորեն տարածվում են։

Մարզի փրկարարները ևս մեկ անգամ խնդրում ու կոչ են անում բնակչությանը՝ այգիներում և այլ բաց տարածքներում կրակ չվառել, խուսափել հրդեհային վիճակներ ստեղծելուց, իսկ վառելիս էլ՝ հետևողական լինել, որ կրակը չտարածվի։

Փրկարարական վարչությունն զգուշացնում է նաև, որ այսուհետ հրդեհների մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

--00—ՅՄ