Ադրբեջանը մանիպուլացնում է ԼՂ խնդիրը միջազգային հարթակներում՝ դրանց տալով կրոնական երանգ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին, որտեղ, մասնավորապես, նշել է․

«Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը:

Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ»։

--00—ԶՀ