Ազատ գյուղի զորամասի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

331535305_456505423274437_2088228501838734380_n

Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ այսօր ի պատասխան մեր կողմից նախապես ներկայացված դիմումի, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացել եմ պաշտոնական գրություն, որով հայտնվել է, որ ս․թ․ մարտ ամսին կկազմակերպվի ՀՀ զինվորական դատախազի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։

«Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ։

Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու և հաստատակամ են, որպեսզի կազմակերպվի հանդիպում վարչապետի և պաշտպանության նախարարի հետ՝ վերջիններիս կողմից ծնողներին պարզաբանումներ ներկայացնելու համար»։

--00—ՅՄ