Հայաստանը Թուրքիային և Սիրիային ավելի քան 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1104277

Կառավարությունը պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց ավելի քան 157 միլիոն դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին տրամադրված հումանիտար օգնության ծախսերը փոխհատուցելու համար։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Հումանիտար բեռները երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են դեպի Սիրիա և երկու անգամ ցամաքային ճանապարհով՝ դեպի Թուրքիա։ Ամբողջությամբ խնդիրը կատարվել է, մնում է գումարի հատկացումը»,-ասաց Փամբուխչյանը։

--00—ՅՄ