Հայ-վրացական սահմանը նույնականացման քարտերով հատել հնարավոր կլինի համաձայնագրի վավերացումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

default.jpg

Հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով հատելու հնարավորությունը ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո: Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Հունվարի 27-ին ԶԼՄ֊ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։

Տեղեկացնում ենք, որ խոսքը Վրաստանի կողմից համաձայնագրի վավերացման մասին է։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո։

--00—ԶՀ