«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

timthumb (2)

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցանակը նախատեսում է պարգևատրել անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերն ու ծրագրերը:

Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում հղմամբ:

Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը երեք հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով (ինքնառաջադրվող հայտերը չեն ընդունվում)։

Հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Ըստ մրցանակի չափորոշիչների՝ ծրագրերը պետք է գործեն առնվազն չորս տարի և լինեն շարունակական` նպաստելով կրթություն հանուն կայուն զարգացման գործունեության առաջնային հինգ ոլորտներից մեկի կամ մի քանիսի զարգացմանը:

Պատշաճ լրացված հայտաձևն ու փաստաթղթերի ամբողջական փաթեթներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը [email protected] էլ. հասցեին:

Հայտերը ներկայացնելու ուղեցույցը կցվում է:

--00—ՅՄ