Ուսուցիչների կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ժաննա

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ուսուցիչներ,

հիշեցնում եմ, որ կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը։ Բոլոր մանրամասները և դիմելու ուղեցույցը՝ այստեղ:

Ինչ վերաբերում է առարկայական ուղեցույցներին, ապա հիշեցնեմ, որ կամավոր ատեստավորման կարգի համաձայն` յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակվելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։

Կարգի հղումը՝ այստեղ»:

--00--ԱՀ