Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք ապրել ենք այս հողի վրա և ապրելու ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

a325af01-50e5-4457-ad57-0ee29076c869.jpg

Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը․ «Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել: Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը: Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

31 PM

Bottom of Form

--00—ԶՀ