«Նուբարաշենի» բանտում հայտնաբերվել է 46-ամյա դատապարտյալի դի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

բանտ դի

Դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ժամը 04։00-ից 04։30-ի սահմանում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ գտնվող դատապարտյալը մահացել է։

«Նուբարաշենի» բանտ են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 46-ամյա Արմեն Խ․-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է, կանչել են շտապօգնություն, բժիշկները նրան տարել են հիվանդանոց, ապա հետ են բերել բանտ, որտեղ էլ որոշ ժամանակ անց արձանագրվել է մահը։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ աղբյուրի՝ մահացածը մի քանի անգամ եղել է դատապարտված։ 

--00—ԼՄ