130-ից ավելի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կոչ են անում ապահովել Սաակաշվիլիի բուժումն արտերկրում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

սաակաշվիլի

Ավելի քան 130 նախկին բարձրաստիճան քաղաքական և վարչական պաշտոնյաներ վրացական իշխանություններին կոչ են անում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման ուղարկել արտերկիր։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նրանց կոչում նշվում է, որ Վրաստանում խոշտանգումների միջոցով՝ Սաակաշվիլիի մահը չափազանց վնասակար ներքին և արտաքին քաղաքական հետևանքներ կունենա։

Ըստ նրանց գնահատմամման՝ ճակատագրական հետևանքը ոչ միայն կխորացնի երկրում առկա բևեռացումը, այլև կզրկվի մոտ ապագայում այն հաղթահարելու հնարավորությունից։

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին տարածած կոչում նշել է.

«Ե՛վ Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված կոնսիլիումի, և՛ ամերիկյան բժշկական փորձագետների անկախ խմբի գնահատականները անվրեպ հաստատում են, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը Վրաստանում չի փրկվի, և գործընթացը կավարտվի մահով՝ խոշտանգումների միջոցով»:

Նոբելյան մրցանակի դափնեկիր, բժիշկ Ջեյմս Քոբիի խոսքով, Սաակաշվիլիի վիճակը տագնապալի է:

«Ակնհայտ է, որ նախագահ Սաակաշվիլիին ոչ պատշաճ վերաբերմունքի են արժանացրել և ենթարկվել խոշտանգումների»,- նշել է Քոբին:

Ամերիկացի փորձագետները նշել են, որ Սաակաշվիլին բանտարկությունից առաջացած հոգեբանական, նյարդաբանական, օրթոպեդիկ և աղեստամոքսային հիվանդություններ ունի, որոնք անշեղորեն վատթարանում են նրա վիճակը։ Բացի այդ, բժշկական խումբը նրա օրգանիզմում հայտնաբերել է մկնդեղի և ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի հետքեր։

Դիմումի շուրջ միավորվել են Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն, Վրաստանի խորհրդարանի նախագահ (2004-2008 թթ) Նինո Բուրջանաձեն և այլ գործիչներ և նախկին պաշտոնյաներ:

--00—ՅՄ