Այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

2267f0a872ca4542ceeb67eea7213c66

Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծել, որովհետև իրականում նրա առաջ քաշած պայմանները վերջնագիր են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Միջազգային ճնշումները հաշվի առնելով չեմ կարծում, որ Ադրբեջանը ճանապարհը երկար փակ պահելու ռեսուրս ունի, սակայն ստեղծում է նոր մեխանիզմներ այլ ձևով իր նախապայմանները պնդելու համար։

Որքան էլ իրավիճակը բարդ է, այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է»։

--00—ՅՄ