Զգոնությունը պետք է պահել, կրակակետերը՝ լռեցնել. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

տիգրան աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«6 օր առաջ էի գրել, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը որպես տակտիկական լուծում գործի է դնելու դիպուկահար խմբերին։

Ցավոք այսօր զոհ ունեցանք, բայց դա չի նշանակում, որ թշնամին միայն գիշերն է գործել։ Ակնհայտ է, որ օրեր շարունակ դիպուկահար խմբերը սահմանի բոլոր ուղղություններով փորձել են մեզ կորուստ հասցնել։

Այս իրավիճակը դեռ կշարունակվի, ընդ որում՝ թիրախները շատ տարբեր են։

Զգոնությունը պետք է պահել, կրակակետերը՝ լռեցնել»։

--00--ԱԹ