Ի հեճուկս թրքահաճո քպ-ականների ՆԱ այս փորձությունը ևս կհաղթահարի, համոզված եղեք. Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սենոր Հասրաթյան

Մեր համազգային դժբախտությունների պատճառը նրանք են, ովքեր չունենալով պետականության տարրական զգացողություն, զոմբիացած զանգվածներին խաբելով, զավթել են պետության ղեկը և բազմաթիվ ու անշրջելի հայրենաքանդ սխալներ կատարելուց հետո, տակավին շարունակում են, նույն այդ զանգվածների հանցավոր հանդուրժողականությամբ, երկիրը տանել վերջնական կործանման:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Անասելի արագությամբ գահավիժող մեր երկրի փրկության միջոցը մեկն է՝ իշխանությունը վերադարձնել նրանց, ովքեր ունեն պետականության զգացողություն և ընդունակ են կատարել այն, ինչն անընդունելի է մեր թշնամիների համար...

Ինչ վերաբերում է շրջափակված Արցախին, ապա ի հեճուկս թրքահաճո քպ-ականների և ամանորյա տոնածառի լույսերից կուրացած անհայրենիք զոմբիների, ՆԱ այս փորձությունը ևս կհաղթահարի, համոզված եղեք...»,- գրել է նա:

--00--ԱՀ