Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը փորձել է վստահեցնել, թե իբր քիմիական զենք չեն օգտագործել Հունաստանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

53813

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նախագահությամբ անցկացվել է տեսակոնֆերանս Թուրքիայի ԶՈՒ հրամանատարական կազմի հետ։ Տեսակոնֆերանսին մասնակցել են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Աքարը, խոսելով Էգեյան և Միջերկրական ծովերում վերջին զարգացումների մասին, անդրադարձել է Հունաստանին՝ ասելով․ «Հունաստանն իր խելագար, անտրամաբանական, հակաիրավական պահանջներով ու պնդումներով, սադրիչ գործողությամբ և ագրեսիվ խոսույթով ջանք չի խնայում էլ ավելի սրել առկա լարվածությունը»։

Հիշատակելով քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ մեղադրանքները՝ Աքարն ասել է, որ իրենց ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունը նմուշներ է հավաքել տարածքում կատարած ուսումնասիրությունների ժամանակ։ Դրանք հանձնվել են առողջապահության նախարարությանը լաբորատոր հետազոտության համար, բայց դրանցում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

«Մեկ անգամ ևս նշում ենք, որ Թուրքիայի բանակը քիմիական զենք-զինամթերք չի արտադրում, չի տարածում, չի պահեստավորում և առհասարակ օգտագործման համար չնախատեսված ոչ մի տեսակի զենք ու զինամթերք երբեք չենք ունեցել ձեռքի տակ չենք ունեցել և չունենք»,- փորձել է վստահեցնել Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

--00—ՅՄ