Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն առանձնապես չեն փոխվել, թանկացել են 0,13 և 0.02 դրամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Դոլար-եվրո-ռուբլի.jpg

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կազմել է 395.72  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.43 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.71 դրամ (աճել է 0.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.29 դրամ (նվազել է 0.01 դրամով):

--00—ԼՄ