Դոլարն ու եվրոն նախորդ օրվա համեմատ էժանացել են, ռուբլին ու ֆունտը՝ թանկացել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

դրամ

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ դոլարի փոխարժեք հունիսի 8-ին կազմել է 481.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով, եվրոյի փոխարժեքը կազմել է 543.67 դրամ՝ նվազելով 2.33 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 610.15 դրամ՝ աճելով 1.71 դրամով, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.06 դրամ՝ աճելով 0.05 դրամով։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  272.1 դրամ, ոսկի՝ 26,056.46 դրամ, պլատին՝ 12,738.4 դրամ:

--0—ԼՄ