Ադրբեջանցի «բնապահպաններն» այսօր Իվանյանում կշարունակեն բանակցությունները ռուս խաղաղապահների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
 

download.jpg

Ադրբեջանցի «բնապահպաններն» այսօր Իվանյանում (Խոջալու) կշարունակեն բանակցությունները ռուս խաղաղապահների հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ​​ծառայության և «ԱզերԳոլդ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումից հետո կշարունակեն քննարկումները ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։

Նշվում է, որ Իվանյան շրջանի խաղաղապահների շտաբում տեղի կունենան քննարկումներ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 3ին ադրբեջանցիները բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

--00--ԶՀ