Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

լաչին

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը փոխանցվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները:

«Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ: Այն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր և քաղաքացիական մեքենաների տեղաշարժը», - ավելացրել է Կոնաշենկովը:

Նշենք, որ սա 3 շրջաններից վերջինն էր, որոնք նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին:

--00—ԼՄ