Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքը արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ․ վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ֆ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 09:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքը արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պրազվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքը արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մետեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

--00—ԻԴ