Պուտինը Երևանում հույս է հայտնել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Սոչիում կայացած Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը արդեն ստեղծել են հիմք հետագա փոխզիջումների համար։ Այս մասին Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Միայն սահմանների դելիմիտացիայի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, մարդասիրական խնդիրների լուծման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմամբ հնարավոր է հասնել իրավիճակի կայունացմանը», - ասել է նա։

ուսաստանի առաջնորդը նաև հայտարարել է, որ Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը, որը նրանք կշարունակեն երեկոյան նախատեսված երկկողմ հանդիպման ժամանակ։

--00—ԶՀ

Տեսանյութեր