Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

զախարովա

Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը»,- նշել է նա։
 
Զախարովայի խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրավիճակը լիցքաթափելու համար, իսկ խաղաղապահները խստորեն գործում են երեք երկրների ղեկավարների վերոնշյալ հայտարարության դրույթների համաձայն։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջոցով մենք մշտական կապի մեջ ենք Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ, և տեղում օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է ՌԴ ՊՆ տեղեկագրերում։

--00--ԱՀ