Արմեն Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել բռնության ենթարկված մանկաբույժին և մյուս աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

l-0x117wh-2048x1193z-0.3838.jpeg

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի էջում գրառմամբ անդրադարձել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 35-ամյա տղամարդու կողմից խուլիգանություն կատարելու և նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքին:

«Բժշկի, բուժաշխատողի հանդեպ բռնության ցանկացած դրսևորում որևէ արդարացում կամ բացատրություն չի կարող ունենալ և այն հարիր չէ մեր հասարակությանը:

Բացարձակ կողմնակից չեմ, որ քննարկվի, թե ինչու է տեղի ունեցել այս միջադեպը, առավել ևս՝ կնոջ, առավել ևս՝ երեխայի ներկայությամբ: Իմ հարգանքի և կարեկցանքի խոսքերն եմ արտահայտում բժշկի հանդեպ, որը շարունակել է երեխային բուժօգնություն ցուցաբերել, իսկ տեղի ունեցածը պետք է լինի իրավապահների տիրույթում և հասարակական պարսավանքի արժանանա, համընդհանուր ուժերով հեռացվեն նման երևույթները մեր ժողովրդի կենցաղից, մեր մշակույթից: Նման դեպքերի պատճառ են հանդիսանում հասարակության մեջ առկա խոր հոգեբանական խնդիրները, որոնք պարբերաբար նման զազրելի դրսևորումներ են ունենում:

Բժշկի օրինակը, երբ բուժօգնություն է տրամադրել երեխային՝ չնայած իր հանդեպ կատարված վիրավորական, վտանգավոր կեցվածքին, օրինակելի է ապագա բժիշկների, ուսանողների համար:

--00—ԶՀ