Պատվաստումների մեկնարկից ի վեր՝ ՀՀ-ում արձանագրվել է 1843 մահվան դեպք, որը մահերի 27 %-ն է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումներն աշխարհում և Հայաստանում։

• Չինաստան 74,8 %
• ԱՄՆ 56,8%
• Ռուսաստանի Դաշնություն 32,2%
• Թուրքիա 56,8 %
• Ադրբեջան 42,0 %
• Իրան 23,2%
• Վրաստան 24,0%

«COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր, հոկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 588.385 պատվաստում (34% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), որից առաջին դեղաչափ` 403.431 (42% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), երկրորդ դեղաչափ` 184.954 (գործնականում անփոփոխ 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), որը կազմում է բնակչության 6.2%», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուրադյանը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 71.338 պատվաստում (34% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), օրական միջին տեմպը շուրջ 10.191:

«Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 81%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 19%՝ 2-րդ:

Պատվաստումների մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է շուրջ 69 807 COVID-19-ի և շուրջ 1843 մահվան դեպք, որը կազմում է բոլոր մահերի 27%-ը», - նշել է Մուրադյանը։

 --00—ՄՀ