Մեհրիբան Ալիևային զրկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի տիտղոսից․ Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, զրկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի տիտղոսից։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում արտակարգ և լիզոր դեսպան Տիգրան Բալայանը։

«Օրը սկսելու հիանալի նորություն. Ադրբեջանի նախագահի կինը՝ տիկին Ադրբեջանի առաջին փոխնախագահը, այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ։

Տասնամյակներ շարունակ այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ աշխատելուց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտքը մերժելուց հետո արդարությունը վերականգնվեց»,-գրել է դեսպանը։

նկար

--00—ԼՄ