Պեմզաշենում սպանություններից առաջ աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կատարվել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

լ

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա կնոջը և նրա երկու անչափահաս երեխաներին դաժանաբար սպանած տղամարդը մինչև սպանությունը սեռական ոտնձգություն է կատարել 12-ամյա տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։

Այս մասին 24News-ին ասացին ՀՀ քննչական կոմիտեից։

Սպանությունների վարույթով կա 2 ձերբակալված, որոնք, ըստ տեղեկությունների, Պեմզաշենից են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

--00—ԱՊ