Ահազանգ. Սայաթ-Նովա գյուղի տրակտորի կցորդչում հրդեհ էր բռնկվել, այրվել է անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

անասնակեր

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:23-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա գյուղի գլխավոր ավտոճանապարհին կայանած տրակտորի կցորդչում․ այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին։ 

--00—ԼՄ