Փաշինյանը չի ստորագրելու որևէ պայմանագիր․ հնարավոր է՝ պայմանավարված պատերազմով հանձնի «միջանցքը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

2

Փաշինյանը չի ստորագրելու որեւէ պայմանագիր ու շատ հնարավոր է՝ պայմանավարված պատերազմով հանձնի «միջանցքը», կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նոր փուլ է մեկնարկել ՝ Նիկոլ-Ալիեւ հեռակա պայմանավորված փոխհրաձգություն, որին, հավանական է, հաջորդի նոր պայմանավորված պատերազմը։

Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը հայ-ադրբեջանական պայմանագրի երկու տարբերակ է քննարկում՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջնորդությամբ։

Ակնհայտ է՝ Նիկոլը երկուսին էլ խոստացել է իրենց ծրագիրը ստորագրել։

Բայց հասկանում է, որ ստորագրելով Ռուսաստանի պլանը՝ «կպատժվի» Արեւմուտքի կողմից, իսկ ստորագրելով Արեւմուտքի պլանը՝ կարող է պատժվել ՌԴ-ի կողմից։

Կողմերից չպատժվելու համար Նիկոլը «գցելու» է երկուսին էլ ։

Ինչպե՞ս է «գցելու» Արեւմուտքին ու ՌԴ-ին Նիկոլը։

Ասեմ. որեւէ մեկի ծրագիրը չի ստորագրելու, ու հնարավոր է՝ պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար։

Պատերազմով կտան «միջանցքը» հետո կասի՝ դե, չհասցրեցի ստորագրեմ ։

Դրանից հետո կլինի նոր ընտրություն ու չեմ բացառում, որ հիմա էլ «Նիկոլը Երեւանը փրկեց» կարգախոսով կարդարացնեն հերթական հակապետական դավադրությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը: 

--00—ԻԴ