Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված․ Տոյվո Կլաարը՝ Բաքվում ու Երևանում հանդիպումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ֆգդֆ

Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված։ Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրել է  «Թվիթեր»-ում՝  անդրադառալով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերին։

«Վերադարձել եմ Բրյուսել՝ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Դժվար և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում ենք ունեցել: Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց հույս ունենք, որ զինադադարը կպահպանվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին»,–գրել է նա։

--00—ԻԴ