Ուշակովը դեռ չի հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ֆդֆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը դեռ չի հաստատել տեղեկությունը, ըստ որի՝ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ: Առայժմ մեր կողմը պաշտոնապես չի խոսել այս մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակը։

Միաժամանակ, Ուշակովը հիշեցրել է, որ Պուտինը «շատ ակտիվ շփումներ ունի» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս տարի արդեն մի քանի անձնական հանդիպումներ են տեղի ունեցել, պարբերաբար հեռախոսազրույցներ են անցկացվում։

«Իմ կարծիքով, եթե համեմատենք այլ ղեկավարների հետ, Պուտինը, հավանաբար, ամենաշատը հեռախոսով խոսել է թե՛ այս տարի, թե՛ անցյալ տարի, հենց պարոն Փաշինյանի հետ»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի հայաստանյան այցը կարող է կայանալ հոկտեմբեր-դեկտեմբերին:

--00—ԻԴ