Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

aj

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել:

Ուղերձում նշվում է․

«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ

Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ:

Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում  են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին, որովհետև հենց մանկաշատ հանրությունն է մեր հիմնասյունն ու ապագայի նկատմամբ հավատը:

Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ, որ խաղաղ բացվեն բոլոր առավոտները և  մտահոգողը լինի միայն դասաշատ առօրյան:

Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում բոլոր առաջինդասարանցիներին,  կյանքի նոր փուլ մտնող առաջինկուրսեցիներին:

Թո՛ղ հստակ լինեն ձեր քայլերը և հարթ լինի ընտրած ճանապարհը:

Մեկ անգամ ևս լուսավոր ու խաղաղ օրերի հույսով և հավատով շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության տոն օրը:»։