Հայկական զորախումբը ժամանել է «Վոստոկ-2022»–ի զորավարժարան. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

դ

Զորավարժությունները նախատեսում են զորքերի միջտեսակային և կոալիցիոն միավորումների տարբեր գործողություններ՝ ուղղված ԱՌՕ-ի պատասխանատվության գոտում Ռուսաստանի Դաշնության և դաշնակիցների ռազմական անվտանգության ապահովմանը:

«Վոստոկ-2022» ռազմավարական վարժանքներին մասնակցող Հայաստանի զինվորականներն ու այլ օտարերկրյա ներկայացուցիչները ժամանել են Արևելյան ռազմական օկրուգի Սերգեևսկի զորավարժարան։

«Անձնակազմն ուսումնասիրում է տեղանքի և կլիմայական պայմանների այն առանձնահատկությունները, որոնցում պետք է կատարի համատեղ ուսումնական առաջադրանքները», – նշված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կոալիցիոն զորամիավորումների կազմում համատեղ գործողություններ կմշակեն կառավարման մարմինների օպերատիվ խմբերը, զորակազմերն ու դիտորդները` ՀԱՊԿ–ի երկրներից, ՇՀԿ–ից և այլ գործընկեր պետություններից, այդ թվում՝ Ադրբեջանից, Ալժիրից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Լաոսից, Մոնղոլիայից, Նիկարագուայից, Սիրիայից, Տաջիկստանից։

«Վոստոկ-2022»–ը կանցկացվի սեպտեմբերի 1-7-ը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ 7 զորավարժարաններում` «Բուրդունի», «Գորյաչիե Կլյուչի», «Կնյազե–Վոլկոնսկի», «Լուգանսկոյե», «Սերգեևսկի», «Տելեմբա», «Ուսպենովսկի», ինչպես նաև Օխոտի և Ճապոնական ծովերի ջրային տարածքներում և ափամերձ գոտիներում։

Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված կլինեն 50 000 զինվորական, ավելի քան 5000 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում՝ 140 անօդաչու, 60 մարտական նավ, զբոսանավ և տեխնիկական նավ։